Մատչելիության հղումներ

Եվրամիութուն - Հայաստան գործակցությունը մեկնարկում է


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը՝ Կուրտ Յուուլի գլխավորությամբ, որը Հայաստանում է Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման խորհրդակցություններն սկսելու նպատակով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը ողջունել է ծրագրի մեկնարկը եւ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել գործողությունների ծրագրի մշակմանը եւ հնարավորին չափ արագ ավարտին հասցնել այն՝ բուն գործակցությունն սկսելու նպատակով:

Վարդան Օսկանյանը Եվրամիության պատվիրակությանը տեղեկացրել է կիրակի օրը Հայաստանում անցկացված Սահմանադրական հանրաքվեի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG