Մատչելիության հղումներ

logo-print

Կոալիցիան կայացած է հայտարարում հանրաքվեն


«Ըստ էության, հանրաքվեն տեղի ունեցավ», - այսօր ուշ երեկոյան հրավիրած ասուլիսում հայտարարեց սահմանադրական բարեփոխումների կոալիցիայի քարոզչության շտաբի համակարգող, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանը: - «Այսօր մենք ունենք մասնակցության տոկոսները: Մենք կարծում ենք, որ մասնակցությունը ցույց տվեց մեր հասարակության հետաքրքրությունը հանրաքվեի նկատմամբ»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, մասնակցությունը ցույց տվեց, որ ժողովրդի հետաքրքրությունը «փաստաթղթի, գործընթացի նկատմամբ մեծ էր»:

«Անշուշտ, կային փորձեր այս գործընթացը վերածելու քաղաքական հակադրության, բայց ակնհայտորեն դա չհաջողվեց», -ասաց Թորոսյանը: - «Այն ջանքերը, որոնք գործադրվում էին գործընթացը տապալելու [ուղղությամբ], ի դերեւ ելան: Հանրաքվեն բոյկոտելու մարտավարությունը բացարձակապես որեւէ հեռանկար չի կարող ունենալ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG