Մատչելիության հղումներ

Նշվում է Նիկոլ Աղբալյանի 130-ամյակը


Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը բացման խոսքում կարեւորեց փաստը, որ հենց Նիկոլ Աղբալյանի եւ նրա մերձավոր գործընկեր Լեւոն Շանթի ջանքերի շնորհիվ է ստեղծվել Երեւանի պետհամալսարանը:

Գիտաժողովին ուղերձ էին հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:

Gիտաժողովի մասնակիցները, ի դեպ, պահը բաց չթողնելով, անուղղակիորեն անդրադարձան նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Համազգային հայ կրթական-մշակութային միության նախագահ Մկրտիչ Մկրտչյանը հիշեցրեց, թե Նիկոլ Աղբալյանը որքան էր կարեւորում ազգի միասնությանը:

«Իսկ միասնությունը կարող է լինել միայն եւ միայն երկքաղաքացիություն ընդունելուց հետո», - եզրակացրեց Մկրտիչ Մկրտչյանը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե այդ միտքը պատկանում է Նիկոլ Աղբալյանի՞ն, թե՞ անձամբ իրեն:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG