Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Մինչեւ իմ պաշտոնավարման վերջը Վրաստանը ՆԱՏՕ֊-ի անդամ կդառնա»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ֊-ի անդամ կդառնա մինչեւ 2009 թվականը:

«Կարծում եմ, որ մենք կանդամակցենք ՆԱՏՕ-֊ին մինչեւ իմ պաշտոնավարության ավարտը: Դա հաստատ է», - լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը:

Չորեքշաբթի օրը Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին կարծիք էր հայտնել, որ Վրաստանը ՆԱՏՕ-֊ի անդամ կդառնա 2008 թվականին:

«ՆԱՏՕ֊-ի աղբյուրները, սակայն, պնդում են, թե Վրաստանի մուտքը այդ կազմակերպություն դժվար կլինի մինչեւ չկարգավորվեն այսպես կոչված «սառեցված հակամարտությունները», - հաղորդում է «Ռոյթերզ»-ը: Ըստ գործակալության, 2008 թվականին կկայանա ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովը, որը կարող է քննարկել Ալբանիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի եւ Ուկրաինայի անդամակցության հարցը՝ երկրներ, որոնց անդամակցությունը շատ ավելի հավանական է, քան Վրաստանինը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG