Մատչելիության հղումներ

Հայ դիզայներների աշխատանքները կներկայացնեն ռուս մոդելները


Կազմակերպիչ Արմինե Թադեւոսյանի խոսքով, սա պրետապորտե, այսինքն՝ առօրյա հագուստի առաջին պրոֆեսիոնալ ցուցադրությունն է Հայաստանում: Մասնակցող 9 դիզայներների ստեղծած աշուն - ձմեռ հավաքածուները կներկայացնեն հիմնականում ռուս մոդելները:

Արմինեն ասում է, որ չնայած դժվար է ռուս մոդելներին հրավիրել Հայաստան, իրենք նախընտրում են աշխատել հենց նրանց հետ. - «Այստեղ չկան մոդելային գործակալություններ, իսկ անհատ մոդելների հետ աշխատելը ժամանակ եւ նյարդեր է խլում: Հայ մոդելները քմահաճ են. մեկ՝ հագուստն է կարճ, մեկ՝ այն թափանցում է, դիմահարդարումը իրենց չի սազում եւ այլն: Պրոֆեսիոնալ մոդելը պետք է միայն հագուստը գեղեցիկ ներկայացնի, մնացածը իր խնդիրը չէ»:

Բացի պոդիումային ցուցադրությունից, դիզայներներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաեւ առանձին տաղավարներով: Դա պոտենցիալ գնորդին հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ ներկայացվող հագուստին: Արմինեն կարծում է, որ սեզոնային ցուցադրությունները ավանդական կդառնան, իսկ խանութներում շուտով հնարավոր կլինի հայկական պիտակով որակյալ հագուստ գնել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG