Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է նորընտիր պատգամավորների անունները


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չորեքշաբթի երեկոյան հրապարակել է նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Միլլի Մեջլիսի 125 տեղերից 121-ում ընտրված պատգամավորների անունները: 4 ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ նշանակվել են նոր ընտրություններ:

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի վերջնական պաշտոնական արդյունքների, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 58 պատգամավոր, ընդդիմությունը՝ 10 պատգամավոր: Խորհրդարանի մյուս տեղերը բաշխվել են անկախ պատգամավորների եւ մի շարք փոքր, հիմնականում՝ իշխանամետ կուսակցությունների միջեւ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է շուրջ 2 միլիոն ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,2 տոկոսը:

Ընտրությունների վերջնական արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG