Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը շնորհավորել է վրացիներին


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին «վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Միայն վարդերով եւ իրենց համոզմունքների ուժով զինված տղամարդիկ եւ կանայք ոտքի կանգնեցին հանուն իրենց երկրում ազատության հաստատման: Իրենց գործողություններով նրանք սկիզբ դրեցին Վարդերի հեղափոխությանը, ոգեշնչելով նրանց, ովքեր հավատում են ազատությանը եւ դեմոկրատական բարեփոխումներին ողջ աշխարհով մեկ»:

«Բոլոր ամերիկացիների հետ միասին ես ողջունում եմ խիզախ վրացիներին, որոնք ընդդիմացան ճնշումներին եւ պաշտպանեցին ազատ լինելու բոլորի իրավունքը», - գրել է Ջորջ Բուշը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG