Մատչելիության հղումներ

logo-print
«Մաքսլիբերթի»-ին տված հարցազրույցում ընդունարանը համակարգողներից Սամվել Առաքելյանը նշեց, որ իրենց խնդիրը «միայն եւ միայն անաչառ տեղեկատվություն տրամադրելն է»: «Այո» կամ «ոչ » չեն քարոզում:

Հարցին, թե ինչո՞ւ է «այո» չքարոզող հանրային ընդունարանի ինտերնետային կայքը անվանվում www.ayo.am, համակարգողը պատասխանեց, թե այդ կայքը իրենց տրամադրել են՝ որպես ինտերնետով հարցեր ուղղելու միջոց, սակայն համաքաղաքացիների համար այն կողմնորոշիչ դեր չի կարող ստանձնել:

«Քաղաքացիները ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե կայքի անվանմանը, այլ դրա բովանդակությանը»,- պնդում է Սամվել Առաքելյանը :

Երեւանի փողոցներում, այդուհանդերձ, հսկայական պաստառներ են փակցված «այո» քվեարկելու կոչով, որոնց տակ նշված է Հանրային ընդունարանի պաշտոնական կայքի անվանումը:

Ընդունարանի պատերին էլ, ի դեպ, փակցված են միայն «այո» քարոզող պաստառներ: «Թող բերեն եւ «ոչ» կպցնեն», - հուշեցին ընդունարանի աշխատակիցները, սակայն անմիջապես ավելացրին, որ առանց տարածքի սեփականատիրոջ համաձայնության իրենք այդպիսի քայլի չեն կարող դիմել: Իսկ սեփականտաիրոջ կոորդինատները տրամադրելու իրավունք չունեն: Խորհուրդ տվեցին պարզել հարակից Մոսկվա կինոթատրոնի ադմինիստրացիայից, սակայն այնտեղ նույնպես «Մաքսլիբերթի»-ին «ցավով» հայտնեցին, որ ոչնչով չեն կարող օգտակար լինել:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG