Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությանը նոյեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին ցույց անցկացնել Մատենադարանի հրապարակում: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը այս փաստը բացատրում է «իրականությունը ճիշտ գնահատելու՝ որոշ իշխանավորների ունակություններով»:

«Իշխանական դաշտից կան մարդիկ, ովքեր հասկանում են այս զարգացումների, գործընթացների կործանարարությունը եւ ճանապարհի կեսից կարող են մեղանչել, եւ ժողովուրդը կարող է իրենց ընդունել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը:

Հինգշաբթի կեսօրից հետո ընդդիմադիրները վերջին ավտոարշավը կկազմակերպեն, այս անգամ՝ մայրաքաղաքով, ինչին կհետեւի Մալաթիայուն նախատեսված «18+8» ֆորմատի եւ հասարակական կազմակերպությունների հանդիպումը բնակչության հետ:

Ըդդիմության նախորդ ավտոարշավը Երեւանով ավարտվել էր 2 երիտասարդների ձերբակալմամբ, եւս 6 ավտոմեքենա տարվել էր տուգանային հրապարակ: Արամ Սարգսյանի խոսքերով, երիտասարդներն արդեն ազատ են արձակվել, մեքենաներն էլ դուրս բերվել, սակայն նախորդ փորձը ընդդիմության կողմնակիցներին չի հուսահատեցնում:

«Միանշանակ իրենք գալու են եւ այդ երթերին մասնակցելու են: Մեկ-երկու մարդ ձերբակալելով ոչինչ չես փոխի», - համոզված է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG