Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «10-12 տոկոս տնտեսական աճ չկա»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում պաշտոնավարության օրոք Հայաստանում սկսվել էին տնտեսական բարեփոխումները, չորեքշաբթի օրը պնդեց, որ վերջին տարիների տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշները մի քանի անգամ բարձր են իր հաշվարկներով ստացվող ցուցանիշներից:

Ըստ պաշտոնապես հրապարակված թվերի, այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում հայաստանյան տնտեսությունն աճել է 12,2 տոկոսով:

«Տնտեսական վիճակը ես վատ չեմ գնահատում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց նախկին վարչապետը: - «Բայց այդպիսի աճ, որ ասվում է՝ 10-12 տոկոս, չկա: Մի քանի անգամ փորձել, ես ինքս անալիզ արել եմ՝ 3-4 անգամ պակաս են այդ թվերը»:

«Տնտեսական վիճակը շատ վտանգավոր է դարձել, չնայած այն կատաստրոֆիկ չէ», - շարունակեց նա՝ պարզաբանելով. - «Դեռեւս մենք քաղում ենք որոշ դրական պտուղներ 90-ականների անցած ռեֆորմներից»:

Նրա խոսքերով, վերջերս նույնպես «որոշ բաներ արվել են»: Որպես արվածի օրինակ Բագրատյանը բերեց ընտանեկան նպաստները: Բայց, կրթության, կենսաթոշակային ապահովագրության բնագավառներում, ըստ նրա, վերջին տարիներին հետ ենք գնացել:

«Ռեֆորմները, ըստ էության, ավելի քան դանդաղել են», - եզրափակեց Հրանտ Բագրատյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG