Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորների նամակը զետեղվել է բրիտանական պառլամենտի գրադարանում


Թուրքիայի խորհրդարանը ապրիլին նամակ էր հղել Մեծ Բրիտանիայի պառլամենտի Համայնքների պալատին՝ խնդրելով որոշում կայացնել անցած դարասկզբին հրատարակված այսպես կոչված «Կապույտ գրքի» վերաբերյալ, որտեղ փաստեր են ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թուրքիայի իշխանություններն այդ գիրքը, որի հեղինակներից է անգլիացի հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին, ավանդաբար անվանել են «առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի քարոզչություն»:

«Հյուրիեթ» թերթի վկայությամբ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բուլենտ Արինչը պատասխան նամակ է ստացել Համայնքների պալատի խոսնակ Մայքլ Մարտինից, որը տեղեկացնում է, որ «Թուրքիայի խորհրդարանից ստացված նամակը զետեղվել է բրիտանական պառլամենտի գրադարանում, եւ ամեն ոք կարող է կարդալ այն»:

«Այսպիսով 7 ամիս հետո Թուրքիայից ստացված նամակը ընդամենը իր տեղը գտավ գրադարանում», - փաստում է «Հյուրիեթ»-ը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG