Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը համոզված է, որ 2008 թվականին իր երկիրը կդառնա ՆԱՏՕ-֊ի անդամ


«Վրաստանը ՆԱՏՕ֊-ի անդամ կդառնա 2008 թվականին», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին «Իմեդի» հեռուստակայանին տված հարցազրույցում:

Նա ասել է, թե լավատես է այդ հարցում եւ որ Վրաստանը գործելու է ՆԱՏՕ-֊ի անհատական գործողության ծրագրին համապատասխան: «Կովկասպրես»-ի վկայությամբ, մարտին ՆԱՏՕ֊-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ ծրագրի կատարման ընթացքը:

Միաժամանակ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն չորեքշաբթի օրը վստահություն է հայտնել, որ Վրաստանը տարածաշրջանի մյուս երկրներից ավելի շուտ պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-֊ին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG