Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ռուս֊-հայկական պայմանագիրը


Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին:

Պայմանագիրը, որը ստորագրվել է Երեւանում 4 տարի առաջ, գործելու է 15 տարի: Ըստ այդ փաստաթղթի, երկու երկրները պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը, մասնավորապես, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դրանք «չեն կարող առգրավվել հարկադիր կարգով»:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյա Մաքսիմ Մեդվեդկովը, ներկայացնելով փաստաթուղթը պատգամավորներին, հայտնել է, որ այժմ Հայաստանի տարածքում գրանցված է ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ 600 ձեռնարկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG