Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Ուզբեկստանի «Քարշի-Խանաբադ» ռազմաօդային կայանից հեռացավ Միացյալ Նահանգների վերջին ռազմական ինքնաթիռը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ուզբեկստանից ամերիկյան զինված ուժերի դուրսբերման արարողության ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերի գնդապետ Մաք Քովերը Ուզբեկստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ալիշեր Սաբիրովին է հանձնել շնորհակալագիր եւ Միացյալ Նահանգների դրոշը: Անվանական պատվոգրեր են ստացել նաեւ Ուզբեկստանի առանձին զինծառայողներ:

Հաղորդվում է նաեւ, որ չնայած Սենատի բողոքներին, Միացյալ Նահանագները Ուզբեկստանին այնուամենայնիվ վճարել է ռազմակայանի շահագործման համար կուտակված 22,9 միլիոն դոլարի պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG