Մատչելիության հղումներ

Հեյկի Թալվիտիե. «Ադրբեջանի ընտրություններում եղել են մեծ թվով բացթողումներ»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիեն երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում «մեծ թվով բացթողումներ են եղել, սակայն միջոցներ են ձեռնարկվում դրանք վերացնելու համար»:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Թալվիտիեն նշել է, որ ներկայումս հիմնական ուշադրությունը պետք է դարձվի Ադրբեջանում իրավիճակի կայունացմանը: Նա նաեւ հաստատել է, որ Ադրբեջանը մնում է Եվրամիության «Նոր հարեւանություն» քաղաքականության մասը:

Իսկ Բաքվի «525-րդ թերթ»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները քննարկվելու են նոյեմբերի 23-ին Փարիզում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային կոմիտեի նիստում: Նիստում ելույթով հանդես է գալու ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG