Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը առաջարկում է մեկուսացնել Ադրբեջանը


Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ, International Crisis Group) գնահատմամբ, նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցուցադրեցին այդ երկրի լիակատար անհամապատասխանությունը ժողովրդավարության նորմերին եւ բարեփոխումների ուղեգծին:

Ըստ ՄՃԽ-ի, ընտրությունների ընթացքում թույլ են տրվել «համապետական կեղծիքներ»:

«Միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունները պայմանավորված են նրանով, թե որքանով այդ երկիրը կմերձենա ճշմարիտ ժողովրդավարությանը», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասված է տարածված հայտարարության մեջ: - «Եթե Ադրբեջանի իշխանությունները միջոցներ չձեռնարկեն ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ եթե շարունակվեն բռնությունները ընդդիմության խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ եւ նրանց ձերբակալությունները, հարկավոր է ձեռնարկել հետեւյալ քայլերը. Եվրամիությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի կառավարության հետ վարվող բանակցությունները «Նոր հարեւանության» շրջանակներում Գործողությունների ծրագրի շուրջ, Միացյալ Նահանգները եւ այլ երկրները պետք է դիվանագիտական էմբարգո կիրառեն բարձր մակարդակի այցելությունների նկատմամբ, իսկ Եվրախորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի այդ կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցությունը սառեցնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG