Մատչելիության հղումներ

Ուղիղ 12 տարի առաջ Հայաստանում ներդրվեց ազգային արժույթը՝ դրամը: Սկզբում հայկական դրամի փոխարժեքը կազմում էր 200 ռուբլի կամ 14,5 դոլար, սակայն կարճ ժամանակ անց սկսվեց դրամի արժեզրկումը:

«Վերջին երկու տարվա ընթացքում հայկական դրամը արժեքավորվում է: Նույն կարծիքի են նաեւ Արժույթի համաշխարհային հիմնադրամի փորձագետները, ովքեր նշել են, թե հայկական դրամը ներկայումս թերարժեքավորված է, եւ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող տնտեսական աճը, դեռ պետք է արժեքավորվի՝ տարեկան մոտ 8 տոկոսի չափով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո քարտուղար Զարուհի Բարսեղյանը՝ կիսելով այն տեսակետը, թե մինչեւ տարեվերջ եւ 2006 թվականին դրամը շարունակելու է արժեքավորվել:

Զարուհի Բարսեղյանը նշեց նաեւ, որ 2003 թվականին՝ հայկական դրամի ներդրման 10-ամյակի կապակցությամբ կառավարության որոշել էր նոյեմբերի 22-ը հռչակել էր Բանկի աշխատողի օր: Այսօր բանկային համակարգի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը, եւ Հայաստանի Կենտրոնական բանկը, բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների արհմիությունը կազմակերպելու են տոնական միջոցառումներ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG