Մատչելիության հղումներ

ԱՊՀ եւ բալթյան երկրների երկաթուղայինների խորհրդի նիստ Աշգաբադում


Նոյեմբերի 22-24-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայանալու է ԱՊՀ եւ բալթյան պետությունների Երկաթուղային տրասպորտի խորհրդի 42-րդ նիստը, որին մասնակցելու է նաեւ «Հայաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Արարատ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարությունից, նիստում քննարկվելու են նախկինում ընդունված որոշումների իրականացմանը, 2005 թվականի առաջին 9-ը ամիսների ընթացքում խորհրդի անդամ երկրներում երկաթուղային տրանսպորտի գործունեությանը, ուղեւորափոխադրումների ավելացմանը եւ շարժակազմերի արդիականացմանն առնչվող հարցեր:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG