Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մեկնարկել է Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը


Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր սկսել է քննել անցած գարնանը Թբիլիսիի կենտրոնական հրապարակում Միացյալ Նահանգների եւ Վրաստանի նախագահների դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի գործը:

Վրաստանի դատախազությունը Վլադիմիր Հարությունյանին ներկայացրել է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահներ Ջորջ Բուշի եւ Միխեիլ Սահակաշվիլու ուղղությամբ նռնակ նետելու, ինչպես նաեւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու եւ ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանք:

Այս ամիս ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, թե Հարությունյանը գործել էր միայնակ: «Նախաքննության ընթացքում չի հայտնաբերվել Հարությունյանի որեւէ կապ օտար պետությունների գաղտնի ծառայությունների հետ»:

Միացյալ Նահանգների Կոլումբիա դաշնային տարածքի ատենակալների կոլեգիան սեպտեմբերին մեղադրանք է ներկայացրել Վլադիմիր Հարությունյանին, սակայն ամերիկյան կողմը էքստրադիցիայի պահանջ չի ներկայացրել, եւ մեղադրյալի բացակայությամբ դատական նիստը պետք է տեղի ունենա Թբիլիսիում Հարությունյանի դատավարության հետ միաժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG