Մատչելիության հղումներ

logo-print

«Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը խոչընդոտում է Ադրբեջանի ՏՏ ոլորտի զարգացմանը»


Այսօր Թունիսում՝ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (ՏՀՀԳ) նիստում, Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան եւ շուրջ 1 միլիոն փախստականների առկայությունը բացասաբար է ազդում տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա եւ խոչընդոտում է մի շարք տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը՝ այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»:

Ալի Աբբասովի համոզմամբ , Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դերակատարություն ունեն Լեռնային Ղարաբաղի շրջանում, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջաններում շարունակվող հակամարտությունների կարգավորման խնդրում, քանի որ «այդ միջոցով հնարավոր է աշխարհի ժողովուրդներին ներկայացնել անաչառ եւ ճշմարիտ տեղեկատվություն»:

Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG