Մատչելիության հղումներ

Ջավախքի հայկական կազմակերպությունները կրկին բարձրացնում են ինքավարության հարցը


Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հերթական լիագումար նիստում հինգշաբթի օրը քննարկվել է Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունած բանաձեւերի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնության նպատակով ստորագրահավաք սկսելու հարցը:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, խորհուրդը որոշել է նախքան ստորագրահավաք անցկացնելը իր նախաձեռնության մասին նախապես նամակով տեղեկացնել Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ հնարավորության դեպքում Ջավախքի ինքնավար կարգավիճակի եւ Վրաստանի դաշնային կառուցվածքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումն իրականացնել առանց ստորագրահավաքի: Առաջարկվել է նաեւ խնդի շուրջ հանդիպում կազմակերպել Նինո Բուրժանաձեի հետ:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Ախալքալակում՝ Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունված բանաձեւում առաջարկվում էր Ջավախքին Վրաստանի պետական կառուցվածքում տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին վրացական իշխանություններն առաջարկում են Հարավային Օսիային:

«Եթե իշխանությունները պատրաստակամ են Հարավային Օսիայում ապրող ընդամենը 40 հազար օսերին տալ ամենալայն ինքնավարություն, ապա 150-200 հազար կոմպակտ բնակվող հայերը անվերապահորեն եւս արժանի են ինքնավարության, առավել եւս, որ նրանք եղել են երկրի օրինապահ քաղաքացիներ եւ զենք չեն բարձրացրել պետության դեմ», - հայտարարել էր Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG