Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը պահանջում է պատժել գործադուլի մեղավորներին


«ԱրմենՏել»-ի Միացյալ գործադուլային կոմտիեն, հակառակ ընկերության «Եկեք խոսենք» կարգախոսին, այսօր առավոտյան տասին երկժամանոց գործադուլ հայտարարեց՝ «Եկեք չխոսենք» խորագրով: ործադուլին չմիացան միայն սպասարկման բաժնի այն աշխատակիցները, ովքեր աշխատում են բաժանորդների հետ, որպեսզի ոչ բաժանորդների, ոչ ընկերության անմիջական իրավունքները չոտնահարվեն:

«Մենք ստիպված էինք այս քայլին դիմել, քանի որ «ԱրմենՏել»-ի տնօրինությունը չկատարեց մեր պահանջները եւ հրաժարվեց ստեղծել փոխհաշտեցման հանձնաժողով, ինչպես նախատեսված է օրենքով», -Ազատություն ռադիոկայանին փոխանցեց գործադուլային կոմիտեի նախագահ Հարություն Խառատյանը:

Գործադուլային կոմիտեի անդամները պահանջում են աշխատանքից ազատել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» տնօրինության գլխավոր տնօրենին՝ նրան մեղադրելով Հայաստանում ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտելու, գումարները փոշիացնելու եւ աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ:

Ի պատասխան այս մեղադրանքների, «ԱրմենՏել»-ը նախ փորձել է համոզել աշխատակիցներին ետ կանգնել իրենց պահանջներից՝ աշխատավարձերի բարձրացման դիմաց: ործադուլավորները հրաժարվել են այս առաջարկներից, քանի որ, Խառատյանի խոսքով, իրենց հուզող խնդիրներն ամենեւին էլ սոցիալական բնույթ չեն կրում: Այսօր էլ պարզ է դարձել, որ «ԱրմենՏել»-ը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել գործադուլը եւ պատժել դրա հեղինակներին: Դատական նիստը նշանակված է վաղը՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում:

Աշխատավարձ չստանալու պատճառով «Նաիրիտ» գործարանի շուրջ 200 աշխատակիցներ այսօր առավոտյան գործադուլ էին հայտարարել, ապա եւ՝ որոշել երթ կազմակերպել գործարանից մինչեւ Էներգետիկայի նախարարություն: Կեսճանապարհին, սակայն, բողոքողներին մոտեցան Երեւան քաղաքի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը եւ էներգետիկայի փոխնախարար Լեւոն Շահվերդյանը, ով խոստացավ վճարել աշխատավարձերը եւ երթի մասնակիցներից հորդորեց ետ վերադառնալ:

Էներգետիկայի նախարարի խոսքով, աշխատավրաձի վճարումը ուշացել է ընդամենը 2 օրով, իսկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ կատակեց, թե «հավաքված 200 հոգին խաշ ուտելուց են գալիս, իսկ հիմա էլ գնում են գործարան, որովհետեւ խաշից հետո խորհուրդ է տրվում քայլել»:

Հեղինե Բունիաթյան եւ Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG