Մատչելիության հղումներ

Հայազգի ճանաչված մարզիկը կարող է ցմահ որակազրկվել


Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ Ավստրալիայի ամենաճանաչված ծանրորդին՝ հայազգի Սերգո Չախոյանին սպառնում է ցմահ որակազրկում, քանզի ստուգման արդյունքում պարզվել է, որ մարզիկն արգելված խթանիչ է օգտագործել:

«Մենք խիստ հիասթափված ենք, Սերգոն շատ մոտ էր ոսկե մեդալի, նա մրցակիցներից 30 կիլոգրամ ավելի ծանր քաշ է բարձրացնում», - ըստ «Ֆրանսրպրես»-ի, ասել է Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյա Փիթեր Քեյլին:

Չախոյանը համարվել է գալիք տարվա մարտին Մելբուրնում կայանալիք Համագործակցության խաղերի 85 կիլոգրամ քաշային կարգում հաղթողի ամենահավանական թեկնածուն:

Մելբուրնում հոկտեմբերին տեղի ունեցած մրցաշարի ավարտին Չախոյանը ենթարկվել է ստուգման, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ բենզիլ պիպերզին: Նա ենթարկվելու է երկրորդ ստուգման, եւ եթե այդ մեկն էլ ապացուցի նշված նյութի առկայությունը՝ մարզիկը մեխանիկորեն ցմահ կորակազկվի, քանի որ 2001 թվականին նրա մոտ արդեն հայտնաբերել են խտանիչ:

Չախոյանը պետք է մասնակցեր Քաթարում ծանրամարտի աշխարհի առաջնությանը, սակայն տեղեկանալով խթանիչի հայտնաբեման մասին՝ դուրս է եկել թիմի կազմից եւ, ըստ «Ֆրանսպրես»-ի, վերադարձել է Հայաստան:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG