Մատչելիության հղումներ

Բելգիայի դատարանը քաղաքական գործչին մեղավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը մերժելու համար


Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների առնչությամբ Բրյուսելի դատարանը երկուշաբթի օրը «ստախոս» եւ «մերժող» է ճանաչել Բերլգիայի Սոցիալիստական կուսակցության անդամ, Բրյուսելի կառավարության քարտուղար Էմիր Քիրին: Քիրը արդեն հայտարարել է, որ վիճարկելու է դատարանի որոշումը:

Էմիր Քիրը Բյուսելի դատարան էր դիմել հայցով ընդդեմ բելգիական www.suffrage-universel.be ինտերնետային էջի խմբագիրներ Մեհմեթ Քոքսալի եւ Պիեր-Իվ Լամբերի, ովքեր, ըստ Քիրի, աղավաղել էին իր խոսքը անցյալ տարվա նոյմեբերին Բելգիայում կայացած երթի ժամանակ: Դատարանը, սակայն, իր որոշումով հաստատել է, որ Էմիր Քիրը իրոք հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարություններով, ինչը Բելգիայում քրեօրեն պատժելի հանցանք է:

«Վճիռը ճիշտ պահին է կայացվել, հենց այն ժամանակ, երբ պաշտոնական Անկարան ամբողջ աշխարհում դատական հետապնդումների ակցիա է սկսում հասարակական եւ մասնավոր հաստատությունների դեմ, որոնք ճշմարտացի են ներկայացնում եւ ուսուցանում Հայոց ցեղասպանության պատմությունը», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Լոռան Լեյլեքյանը:

«Անհրաժեշտ է, որ եվրոպացիները պաշտոնապես [ցեղասպանության] մերժումը ճանաչեն որպես քրեօրեն պատժելի հանցանք, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը մերժող Թուրքիան, որը դիմել է Եվրամիությանը անդամակցելու հարցով, հնարավորություն չի ստացել ներսից պարտադրել իր այդ մերժումը», - եզրափակել է Լեյլեքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG