Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մենք գազազած ամբոխ դառնալու նույնքան շանսեր ունենք, որքան ֆրանսիացիները: Ի տարբերություն վերջիններիս, մեր հասարակությունը պառակտված է, ոչ թե ազգային, այլ սոցիալական հողի վրա», - սահմանազատում է «Առավոտ»-ի խմբագիրը եւ ընդգծում. - «Գուցե այսօր մեր իշխանավորներին եւ իրենց մերձավորներին թվում է, թե իրենց «Համերների», միլիոնանոց դղյակների եւ 3-4 հազար դոլարանոց կոնյակների վրա ոչ ոք ուշադրությւոն չի դարձնում: Բայց այսօրվա լճացումը խաբուսիկ է՝ չքավոր մարդկանց սրտերում կուտակվում են ատելությունն ու թշնամանքը, որը կարող է վաղ թե ուշ դուրս ժայթքել»:

Այսօր լույս տեսած «Տարեգիր» շաբաթաթերթի առաջին համրում նշված է. - «Չնայած գործադրվող վիթխարի ջանքերին, չնայած հավաստիացումներին, թե մարդիկ իբր գնալով առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Սահմնադրության հանդեպ, ակնհայտ է, որ անտարբերների բանակն այուամենայնիվ, շատ ավելի մեծ է «այո»-ն ու «ոչ»-ը կենաց եւ մահու խնդիր դարձրած հակադեմ ճամբարներից»: «Տարեգիրը» քարոզարշավը բնութագրում է քաղաքացիներից մեկի խոսքերով. - «էս «այո» քարոզողներին ես լսում՝ ուզում ես «ոչ» քվեարկել, «ոչ» քարոզողներին ես լսում՝ ուզում ես քվեարկել «այո»:

«Իրավունք»ի հայացքով, ինչքան մոտնում է նոյեմբերի 27-ը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում քարոզչությունը: Իշխանական քարոզիչները ընդդիմադիր առաջնորդների ասելիքի հետ վարվում են «ձվի մեջ մազ փնտրելու» սկզբունքով եւ ամեն կերպ ջանում են չեղած տեղից ներճամբարային հակասություններ գտնել: - «Ինչ վերաբերում է ընդդիմությանը, - շարունակում է մեկնաբանը, - «ապա «18 + 8» ֆորմատը նույն թափով շարունակում է իր ավտոարշավներն ու հանրահավաքները: Կարելի է ասել, որ ընդդիմությունն անում է՝ ինչ կարողանում է, իսկ իշխանության տարբեր թեւերը փոխադարձ գզվռտոցի ու իրար նկատմամբ խանդի տեսարաններ սարքելու արանքում ձեռի հետ զբաղված են նաեւ «այո»-ի քարոզչությամբ: Եվ իհարկե, 2 ճամբարներն էլ, հիշելով այսպես կոչված պարիտետի սկզբուբնի մասին, ուշադիր հետեվում են, թե ինչպես են իրադարձությունենրը զարգանում Բաքվում»:

«Եթե Ադրբեջանում հեղափոխություն եղավ, դա Հարավային Կովկասում մնացող միակ բռանապետության վերջի սկզբի ազդանշանն է», - «Առավոտ»-ի հարցազրույցում հանգեցնում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:


«Չորրոդ իշախանության» շեշտադրմամբ՝ «Ամեաառանցաքայինը, որ խանգարեց Արթուր Բաղդասարյանին շարունակել խաղն ու արդեն իսկ գծրագրված մոլդովական տարբերակը խիստ սահուն վերածել նարնջագույն անցումի, այն էր, որ նա չկիրառեց իր միակ առավելությունը՝ դառնալ ընդդիմություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթում բերված է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության նախագահ, հանրապետության նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի բանաձեւումը. - «Սահմանադրությունը հասարակական համաձայնություն է, հասարակական պամանագիր, ընդհանուր կանոն, որով հասարակությունը համաձայնության է գալիս ապրել, գործել, ստեղծագործել»:

«Կարեւոր է ոչ միայն սահմանադրության նախագծի բովանդակությունը, այլ նաեւ այն, թե ինչ մթնոլորտում է անցկացվելու հանարքվեն, -«Իրավուքն»-ում սահմանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճանը, որի գնահատմամաբ, - «Ակնհայտ է, որ արդեն իշանությունները գնում են կեղծիքների»:

«Մեր ընդդիմության հիմնական թերացումն այն է, որ մշտապես հույս է դնում մեկ ամսում իշխանությունը մայրաքաղաքում վերցնելու վրա», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Տեղերում ընդդիմությունը չունի ձեւավորված կառույցներ եւ առհասարարակ բացարձակ անտարբերություն է դրսեւորում տեղական խնդիրների նկատամամբ»: «Լավագույն ապացույցը», - շարունակում է Սահակյանը,-- տեղական ինքակառավարման մարմինների վերջին ընտրություններում ընդդիմության բացարձակ պասիվությունն էր»:

«Առավոտ»-ի նկարագրությամբ, «Ազգային միաբության» նախագահ Արտաշես Գեղամյանին վանաձորցիները դիմավորցին գրկաբաց: Ցուրտը եւ փոշու պես մաղող ձյունն անգամ չէին խանգարել, որ մարդիկ գան եղամյանին տեսնելու: Մարդիկ վազում էին նրա ետեւից, մեկն ուզում էր ձեռքը բռնել, մյուսը ձգտում էր գոնե դիպչել նրա փեշին»: - «Առաջին շարքում նստածներից ակնաձորցի հովիվ Իշխան Ղարիբյանը քթի տակ սեփական ոտանավորն էր արտասանում եւ երջանիկ աչքերով նայում Գեղամյանին», - պատմում է «Առավոտ»-ի թղթակիցը, ում խնդրանքով հովիվը կրկնել է իր ոտանավորը, - «Ո՞վ է մեզի լույս բերողը, ազատության հիմք դնողը, պարոն Գեղամյանն է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG