Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մեկնելու է Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ


Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը մեկնելու է Ստրասբուրգ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանի՝ որպես նստաշրջանում հիմական զեկուցողներից մեկի ելույթը նախատեսված է նոյեմբերի 17-ի առավոտյան:

Հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարը Ստրասբուրգից մեկնելու է Լոս Անջելես եւ Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ անցյալ տարի կազմակերպած թելեթոնի արդյունքում հավաքվել էր շուրջ 11 միլիոն դոլար: Երկնիշ թվով հանգանակություն էր արձանագրվել նաեւ 1996 թվականին, սակայն այն ժամանակ մարաթոնը հավաքել 6 միլիոն դոլար, որը կրկնապատկել էր ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG