Մատչելիության հղումներ

logo-print
Իրանի իշխանույթունները անընդունելի են համարել եւ մերժել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի կողմից արված հակաճգնաժամային առաջարկները, որոնք ուղղված են Իրանի եւ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) միջեւ լարվածությունը մեղմելուն:

«Ուրանի հարստացումը պետք է իրականացվի միայն Իրանի տարածքում», - ըստ «Ֆրանսպրես»-ի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Գոլյամռեզա Աղազադեն:

Ուրանի հարստացման գործընթացը Ռուսաստանում կատարելու պայմանով Իրանին սահամանափակ միջուկային գործունեություն ծավալելու առաջարկով անցյալ շաբաթ հանդես էին եկել Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի իր դաշնակիցները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այս առաջարկին պատախան տալու համար Իրանին երկու շաբաթ ժամանակ էր տվել, իսկ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) նախագահ Մոհամմեդ Էլ-Բարադեյին խոստացել էր Միացյալ Նահանգների ու Եվրոպայի պաշտոնյաների առաջարկը փոխանցել Իրանին: Փաստորեն, առաջարկը Իրանին է փոխանցել Ռուսաստանի Ազնվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը:

Միջազգային հանրությունը ուրանի հարստացման գործունեությունը համարում է անօրինական, քանի որ հարստացված ուրանը կարող է կիրառվել եւ’ ատոմակայաններում իբրեւ վառելիք, եւ’ որպես միջուկային սպառազինության հումք:

Նոյեմբերի 24-ին ՄԷՄԳ կազմակերպության գործադիր տնօրենները կրկին ժողով են գումարելու՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու հարցը: Իրանը վստահություն է հայտնել, որ երկրի միջուկային ծրագրերի մասին կազմակերպության նոյեմբերյան զեկույցը դրական է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG