Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը կարճատեւ այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնովը:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը եւ Էմոմալի Ռահմոնովը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել:

Այսօր էլ Էմոմալի Ռահմոնովը Հայաստանից մեկնելու է Թունիս՝ մասնակցելու Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀ) 2-րդ փուլին:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG