Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 4,7 միլիոն դոլարի տրանշը


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին տրամադրվելիք մոտ 4,7 միլոին դոլարի հերթական տրանշը՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանելով այս որոշումը, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ագուստին Կարստենսը ընդհանուր առմամբ բարձր է գնահատել Հայաստանում այս տարի արձանագրված տնտեսական աճը:

«Ակնկալվում է, որ այդ տեմպերը հաջորդ տարվա ընթացքում կպահպանվեն՝ ներդրումների հոսքի, ինչպես նաեւ արտերկրից դրամային փոխանցումների շնորհիվ», - նշել է բարձրաստիճան փորձագետը:

Արժույթի համաշխարհային հիմնադրամը երեք տարվա ընթացքում շուրջ 33 միլիոն դոլար է հատկացնելու Հայաստանում աղքատության դեմ պայքարի ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG