Մատչելիության հղումներ

Ամերիկացի վերլուծաբանները չեն բացառում Աբխազիայում ռազմական գործողությունների վերսկսկումը


Ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը չի բացառում, որ մոտ ապագայում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները Աբխազիայում:

Շաբաթ օրը տարածած վերլուծական փաստաթղթում «Սթրաթֆոր»-ի փորձագետները նշում են, որ ռազմական գործողություններ կարող են իրականացնել Գալիի շրջանի վրաց պարտիզանները: «Նրանք դա անելու են նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մարտավարական աջակցությունն ունենալով», - ասված է փաստաթղթում:

Ամերիկացի փորձագետների համոզմամբ, աբխազական իշխանությունների դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրություններ ունի, մասնավորապես, «Սպիտակ Lեգեոն» ջոկատը, որը հայտնի էր դեռ 90-ականների երկրորդ կեսին Գալիի շրջանում ծավալած պարտիզանական պատերազմով:

Փորձագետները պնդում են, որ Սահակաշվիլու՝ իշխանության գալուց հետո Թբիլիսին դադարեց վրաց պարտիզաններին աջակցություն ցուցաբերել, սակայն այսօր Գալիի շրջանում գործողությունների իրականացումը կրկին օրակարգում է: Նրանց համոզմամբ, Սահակաշվիլին չի ցանկանում վերսկսկել պատերազմը Աբխազիայի հետ, քանի դեռ վրացական զինված ուժերն ի վիճակի չեն հաղթել այդ պատերազմում:

«Սթրաթֆոր»-ի գնահատմամբ, վրաց զինյալներին պաշտոնական Թբիլիսին կօգտագործի որպես լծակ՝ բանակցությունների ընթացքում Սուխումից զիջումներ կորզելու նպատակով:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG