Մատչելիության հղումներ

Թունիսում նոյեմբերի 16-ից18-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀ) 2-րդ փուլին մասնակցելու նպատակով երեքշաբթի օրը Թունիս է մեկնելու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՏՀՀ թունիսյան գագաթաժողովում, որին մասնակցելու են ավելի քան 170 երկրների պետական պատվիրակություններ, նախատեսվում է քննարկել Տեղեկատվական հասարակության զարգացմանը վերաբերող ռազմավարական եւ քաղաքական հարցերի լայն շրջանակ:

ագաթաժողովի շրջանակներում Հայաստանը Տեղեկավական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի իր ձեռքբերումնեով ներկայացված է լինելու առանձին տաղավարով:

Անդրանիկ Մարգարյանը եւ պատվիրակության անդամները կայցելեն հայկական, տաղավար, կմասնակցեն մեր երկրի ներկայացրած եւ լավագույն ինտերակտիվ բովանդակության միջազգային մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակի արժանացած «Արամ Խաչատրյան. գործունեությունը եւ կյանքը» սկավառակի շնորհանդեսին:

Հայաստանի վարչապետը եւ պատվիրակության անդամները կմասնակցեն Համաշխարհային գագաթաժողովի գալա մրցանակաբաշխությանը, որտեղ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՄԱԿ-ի կազմակերպությունների եւ մրցանակաբաշխությանը հրավիրված պետությունների ութ ղեկավարների թվում, նախագահության կազմում հանդիսավոր պայմաններում հաղթողներին կհանձնի նախատեսված մրցանակները: Դրանք կշնորհվեն ութ անվանակարգերում՝ էլեկտրոնային գիտություն, կրթություն, կառավարում, առողջապահություն, բիզնես, ժամանց, մշակույթ, էլեկտրոնային ընդգրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG