Մատչելիության հղումներ

logo-print
Չեխիայի Կասլավ ռազմաօդային կայանի Jas-39 Gripen երկու ինքնաթիռները կիրակի օրը օգնել են Չեխիայի օդային տարածքում ցամաքային ծառայությունների հետ ռադիոկապը կորցրած հայկական Airbus A 320 ինքնաթիռին:

Չեխական CTK գործակալությանը ռազմաօդային կայանի խոսնակ Միխալ Պրեյզեկը հայտնել է, թե NATO-ի արտակարգ իրավիճակների համակարգի Jas-39 Gripen երկու ինքնաթիռները հայտնաբերել են 11 կիլոմետր բարձրության վրա թռչող հայկական օդանավ եւ ուղեկցել շուրջ 100 կիլոմետր՝ մինչեւ Գերմանիայի օդային տարածք, որտեղ հայկական ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է վերականգնել ռադիոկապը ցամաքային ծառայությունների հետ:

Գործակալությունը հաղորդում է նաեւ, թե Կասլավի ռազմաօդյաին կայանում տեղակայված ինքնաթիռները առաջին անգամ օգտագործվել էին այս տարվա օգոստոսին, երբ Չեխիայի տարածքով թռչելիս ռադիոկապը ցամաքային ծառայությունների հետ կորցրել էր թուրքական մի օդանավ:

Այս տարի ավելի վաղ Չեխիան 20 միլիարդ կրոնով (շուրջ 800 միլիոն դոլար) Շվեդիայից վարձակալել էր 14 Jas-39 Gripen ինքնաթիռ, որոնք փոխարինել էլ արդեն հնացած ռուսական Միգ-21 ինքնաթիռները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG