Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեզ կեղծված հանրաքվե անհարաժեշտ չէ, եւ մենք հնարավորն անելու ենք բաց ու թափանցիկ գործընթաց կազմակերպելու համար», -«Իրավունք»-ի հարցազրույցում հայտարում է Ազգային Ժողովի նախագահը. - «Սահմանադարական հանրաքվեն, ըստ ձեզ, կդառնա՞ իշխանափոխության հիմնաքար»՝ թղթակցի հարցին էլ Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. - «Սահմանադրական հանրաքվեն չի կարող դառնալ իշխանափոխության հիմնաքար այն պարզ պատճառով, որ չի լուծում իշխանության ձեւավորման խնդիր»:

Նույն թերթում «17+1» ընդդիմադիր ֆորումի ներկայացուցիչ Գառնիկ Մարգարյանը՝ «կոալիցիա + Ռոբերտ Քոչարյան» կողմի մասին ասում է. - «Հենց նրանք էլ «ոչ»-ից հետո իրավունք չունեն մնալ իշխանության: Այսօր խնդիրն ամենեւին էլ Սահմանդրությունը չէ: Խնդիրը ներկա ռեժիմին քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունից հեռացնելն է»:


«Հարեւան, բայց ոչ բարեկամական երկրում «նարնջագույն հեղափոխություն» այդպես էլ չստացվեց: ԱՄՆ-ն եւ եվրոպական կառույցները թեեւ շատ խիստ գնահատականներ տվեցին ադրբեջանական ընտրությունների զանգվածային կեղծիքներին, բայց այնուամենայնիվ, չշտապեցին նպաստելու ընդդիմության գործողություններին», - արձանագրում է «Իրավունք»-ը՝ մեկնաբանելով, թե. - «Ամերիկացիները ձգտում են Իլհամ Ալիեւին «օդում կախված» վիճակում պահել, որպեսզի հեշտացնեն ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերը ստորագրելու գործը»: «Հաշվի առնելով եւ’ այսպես կոչված պարիտետի սկզբունքը, եւ’ այդ նույն կարգավորման փաստաթղթերը Ռոբերտ Քոչարյանին ստորագրել տալու ձգտումը», - կապակցում է մեկնաբանը, -«Դժվար չէ կանխատեսել, որ Հայաստանի պայմաններում էլ ամերիկացիները չեն շտապի նոյեմբերի 27-ի հանաքվեն վերածել հեղափոխական փոփոխությունների առիթի»:

«Ազգ»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարությունները Ստեփանակերտում «տարօրինակ» են որակում. - «ԼՂ նախագահի օգնական Դավիթ Բաբայանի կարծիքով, Ռուպելը, փաստորեն, ադրբեջնական ընդդիմությանը կոչ է անում համակերպվել զանգվածային ընտրակեղծիքների հետ»: - «Եթե միջազգային հանրությունը խիստ չվերաբերվի, ապա դա Ադրբեջանում կբերի ժողովրդավարության կլինիկական մահվան», -«Ազգ»-ի հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահի օգնականը՝ ընդգծելով. - «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանում ստեղծվեն նորմալ հասարակություն եւ պետություն, որովհետեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը լինի ժողովրդավարական պետություն»:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հակամարտության կողմերի ժողովրդավարացման դեպքում» - անդրադառնալով Ղարաբաղի բանակի նախկին հրամատար Սամվել Բաբայանի այս հայտարարությանը, «Չորրոդ իշխանություն»-ը նշում է. - «Թե որքան ժողովրդավար էր Ղարաբաղը Սամվել Բաբայանի օրոք՝ բոլորս ենք հիշում , - տարակուսում է մեկնաբանը: «Չորրորդ Իշխանություն»-ը բնորոշում է. -«Սամվել Բաբայանը վաղուց արդեն սովորական կռված տղա է, որը պարզապես ուրիշ կռված տղաների պես փորձում է իր համար կուսակցություն սարքել ու ինչ-որ կերպ խառնվել մեծ քաղաքականությանը»:

«Իրավունք»-ի մեկնաբանի կարծիքով էլ. - «Նորաստեղծ կուսակցությունը ունի նաեւ մեկնարկային այնպիսի առավելություն, որ գործող իշխանության նկատմամբ ռեալ պարտականություններ չունի»: Թերթի գնահատմամբ, «ինչպես «Դաշինք» կուսակցության ստեղծումը, այնպես էլ «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը, որը նշանակում է Ալբերտ Բազեյանի սահմանազատումը արեւմտամետ հակում ունեցող ուժերից, ի զորու են Հայաստանի ներքաղաքկան դաշտում հանգեցնել բավականին հետաքրքրական տեղաշարժերի, որոնք կարող են անակնկալի բերել ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի կողմնակիցներին»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, ընդդիմության լիդերները առնվազն մոլորության մեջ են, երբ մտածում են, թե իրենց մեկ, երկու, երեք ժամանոց այցելությունները տարբեր մարզեր կարող են էֆեկտիվ լինել սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի քարոզարշավի իմաստով: - «Ընդդիմության լիդերները գնում են մարզեր, մեկ կամ մի քանի ժամանոց հանդիպումներ ունենում, քլնգում իշխանություններին, բարձրացնում ժողովրդի մարտական ոգին, իսկ հետո մարդիկ շարունակում են մենակ մնալ ոչ միայն իրենց հոգսերի, այլեւ տեղական ինտելիգենցիայի, իրավապահ մարմիների, իշխանական կուսակցություների ներկայացուցիչների, քաղաքապետ-գյուղապետերի հետ, որոնք ամենօրյա եւ հետեւողական աշխատանք են տանում՝ յուրաքանչյուր քաղաքացու «այո»-ն ստանալու համար», - նշում է մեկնաբանը՝ ընդգծելով. -«Փաստն այն է, որ ընդդիմությունը համանման կերպով հետեւողական «ոչ» քարոզելու հնարավորություն չունի»:

«Առավոտ»-ի տեղեկություներով, «Ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրահանգով Երեւանի ոստիկանության բաժիններին 50-ական օրինակով բաժանվել են սահմանադրական փոփոխությունների նախագծի գրքույկները, որպեսզի ոստիկանության աշխատակիցները ոչ միայն ծանոթանան առաջարկվող փոփոխություններին, այլեւ քարոզեն դրանք»:

«Ոչ»-ի ճամբարում նույնիսկ հայտնագործել են նոր բանաձեվ. մինչեվ նոյեմբերի 27-ը իրենց բառապաշարից հանել «այո» բառը», - գրում է «Երկիր»-ը եւ հավելում, - «Կարծում ենք՝ հասարակությունը չէր տուժի, եթե պարոնայք իրենց ելույթներից, գոնե մինչեւ նոյեմբերի
27-ը, նախ եվ առաջ հանեին սուտն ու բամբասանքը»:

«Ընդդիմության սեթեւեթանքները» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանությունը», անդրադառնալով ըննդիմադիրների այն գնահատականներին, թե «փոփոխությունների նախագծի առանձին հոդվածներ, իհարկե, դրական են», շարունակում է. - «Պատկերացրեք՝ մեկին ստիպում են մի պարկ հոտած կարտոֆիլ առնել, իսկ նա խունջիկ-մունջիկ է լինում ու հայտարարում. «պարկում իհարկե կան նաեվ առանձին ոչ հոտած կարտոֆիլներ, բայց ես տարաձայնություններ ունեմ վաճառողի հետ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG