Մատչելիության հղումներ

logo-print

Նորաստեղծ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ընդդիմադիր գործընկերներին կոչ է անում հանրաքվեի հարցում «ընդհանուր հայտարարի գալ»


Կառավարության նիստերի դահլիճում հինգշաբթի օրը կայացավ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին ներկա էին ընդդմադիր բոլոր ուժերը, բացառությամբ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության:

«Երեւի տղերքի մոտ նեղացածության նստվածք է մնացել, - այսպես բացատրեց նախկին կուսակիցների բացակայությունը Ալբերտ Բազեյանը՝ հրաժարվելով հայտնել, թե քանի մարդ է «Հանրապետություն»-ից անցել են «Ազգային վերածննդի» շարքերը:

Երկու կուսակցությունների միջեւ տարբերությունների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Վաղարշակ Հարությունյանը նշեց. - «Երկու կուսակցությունների ծրագրերը քիչ բանով են տարբերվում իրարից: Տարբերությունը մարդիկ են, ընդհանուր մոտեցումները: Մենք, ես կարծում եմ, սկզբից կհաշվարկենք, հետո միայն քայլեր կանենք»:

«Նրանց [արտաքին եւ ներքին քաղաքականության] հայտարարությունները հակասում են ծրագրային դրույթներին: Մենք իշխանափոխության ժամկետներ չենք նշանակելու», - հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:

Ի դեպ, «ոչ»-ի քարոզարշավն իրականացնող «17 + 1» ֆորմատի՝ մարզեր կատարելիք այցերին Ալբերտ Բազեյանը չի մասնակցում, քանի որ համագործակցության առաջարկ չի ստացել:

Ամեն դեպքում, «Ազգային վերածնունդ»-ը նույնպես դեմ է սահամանադրական փոփոխություններին, եւ Հայաստանի քաղաքացիներին իր ուղերձում այսօր կոչ արեց մերժել Սահամանադրության փոփոխությունները:

Կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե «փորձելու են ընդդիմադիր գործընկերներին համոզել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ «գալ ընդհանուր հայտարարի», այսինքն՝ կամ բոյկոտել, կամ բոլորով գնալ եւ «ոչ» ասել»:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG