Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանության բարձաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, հայտարում են, որ «ոչ»-ի դեպքում աշխարհը փուլ չի գա. հանաքվեի «ոչ»-ը ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ իշխանության համար»՝ «Հայկական Ժամանակ»-ի հարցին, Ստեփան Դեմիրճյանը պնդում է. - «Ոչ»-ը միանշանակ նշանակելու է անվստահություն գործող իշխանություններին, որքան էլ նրանք փորձեն ներկայացնել, թե դա այդպես չէ: Եթե ոչ ասվի, աշխարհը, այո, փուլ չի գա, բայց նաեւ աշխարհը փուլ չի գա, եթե այս իշխանությունենրը հեռանան»:

«Առավոտ»-ի հարցազրույցում սահմանադրական փոփոխություների հանրաքվեի քարոզարշավն է գնահատում կապի եւ տրանսպորտի նախախար Անդրանիկ Մանուկյանը. - «Այո»-ի կողմակիցները փաստարկներ են բերում հօգուտ առաջարկվող նախագծի: Ընդդիմությունը փաստարկներ է բերում ընդդեմ իշխանության» - փաստարկում է նախախարը՝ շարադրելով իր տպավորությունները, -«Ինձ թվում է՝ մեր հարգարժան ընդդիմադիրները ինչ-որ բան շփոթում են, սա ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական ընտրարշավ է: Բայց երբ ընդդիմության ներկայացուցիչները գնում են շրջաններ, ես թերթերի ռեպորտաժներից այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նրանցից ինչ-որ մեկը պատրաստվում է նոյեմբերի 27-ին երկրի նախագահ դառնալ»:

«Հայոց աշխարհ»-ում «Հանրապետական»-ի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը համոզված նշում է. - «Եթե հաջողվի հանրաքվեն անցկացնել ազատ, արդար, թափանցիկ, առանց էական թերությունենրի եւ հասարակության բարձր ակտիվության պայամներում ասվի «այո»՝ Հայաստանը կհայտնվի շահեկան դիրքերում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի համեմատ, որը «վարդերի հեղափոխությունից հետո իբր ժողովրդավարության դրոշակակիրն է տարածարջանում, բայց ի տարբերություն մեզ, բազմաթիվ չկատարած պարտավորություններ ունի Եվրախորհրդի առջեւ»:

«Այս օրերին Հայաստանի իշխանական քաղաքական ուժերը երկու հիմնական զբաղմունք ունեն՝ քարոզչություն են իրականացնում սահամանդարական փոփոխությունների օգտին եւ զուգահեռաբար չարախնդում Ադրբեջանում տեղի ուենցած խորհրդարանական ընտրությունենրի միջազգային արձագանքների կապակցությամբ», - նկատում է «168 ժամ»-ի մեկնաբանը, -«Մի կողմից՝ իշխանությունենրը հայտարում են, թե խորհրդանարական խայտառակ ընտրությունենրի հետեւանքով Ադրբեջանն առնվազն 4-5 տարով ետ շպրտվեց եվրաինտեգրման ուղուց, մյուս կողմից՝ իրենք սահմանդրական փոփոխությունենրի հանաքվեի քարոզչական փուլն անցկացնում են նույնքան աղաղակող խախտումներով»:

«Սահմանադրությունն ամենեւին էլ անձեռնմխելի փաստաթուղթ չէ, որի տառին չի կարելի դիպչել կամ դրա լավ ու վատ կողմերի մասին կարծիք հայտնել, - բնորոշում է «Հայաստանի Հանրապետություն»-ը՝ մեջբերելով «Նիգ-Ապարան» հայրենակացկան միության հանաքվեի քարոզարշավի շտաբի ղեկավար Անդրանիկ Արշակյանի խոսքերը. - «Ոչ թե Աստվածաշունչն ենք հանաքվեի դնում, այլ Սահմանադրությունը»:

«Հայոց Աշխարհ»-ն էլ՝ «Սարոյան եղբայները» վերնագրի ներքո պարզաբանում է. - «Անդրանիկ Արշակյանը «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի եղբայրն է: Եղբայներից մեկը «այո» քարոզողների մեջ է, մյուսը՝ «ոչ» ասողների շարքում:

«168 ժամ»-ում՝ ինչպես թերթում է ներկայացված, «վաշինգտոնյան վերլուծաբան» Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է. - «Հեղափոխությունները կայուն գործընկերներ չեն տալիս, եւ դա է պատճառը որ այսօր Վաշինգտոնում գերադասում են էվոլյուցիոն ճանապարհը: Եթե այս պահին Սահակաշվիլիի նման մեկն ի հայտ գա Հայաստանում, ԱՄՆ-ն չի սատարի նրան», - վստահեցնում է նա՝ «հայկականացնելով» իր վերլուծությունը, -«Հայաստանում խոսում են ծիրանագույն հեղափոխության մասին՝ մոռանալով, որ այդտեղ երկու գործոն կա: Ծիրանը միայն Հայաստանում է աճում, եւ այն չի կարող դրսից բերվել: Երկրոդ՝ ծիրանի հասնելու ժամանակշրջանը շատ կարճ է»

«168 ժամ»-ի փոխանցամաբ, ԵԱՀԿ խորհրդարանական վահաժողովի նախագահ, կոնգրեսական Հասթինգսը, երբ Երեւանում հանդիպել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եւ խոսք է գնացել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի մասին, ընդդիմադիրները հարցրել են. «Այդ մարդն ո՞վ է»: «ԵԱՀԿ ներկայացուցիչը», - զարմացել է Հասթինգսը: - «Նման մարդ Հայաստանում մենք չգիտենք», - ասել են ընդդիմադիրները: «ինչպե՞ս չգիտեք», - կրկին զարմացել է Հասթինգսը: - «ԵԱՀԿ նման ներկայացուցիչ Հայաստանում չկա», - ըստ «168 ժամ»-ի, - պարզաբանել են ընդիմադիրները, - «Վլադիմիր Պրյախինը Հայաստանում առնվազն կարող է լինել Ռուսատանի Դաշնության դեսպան կամ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG