Մատչելիության հղումներ

Ջավախքի մասնագետները դառնալու են Ժվանիայի անվան դպրոցի առաջին շրջանավարտները


Վրաստանի հայաշատ Ջավախքի եւ Նինոծմինդայի, ինչպես նաեւ ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի 75 հանրային աշխատակիցներ կդառնան Զուրաբ Ժվանիայի անվան Հանրային կառավարման դպրոցի առաջին շրջանավարտները:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունից հայտնել են, թե առաջին դասընթացները կայանալու են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 1-ը:

Կազմակերպվելու են հանրային կառավարման սկզբունքների, ինչպես նաեւ վրացերենի հատուկ դասընթացներ: Մասնակիցների տեղավորման եւ ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Վրաստանի պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG