Մատչելիության հղումներ

Իրանին առաջարկվել է ուրանի հարստացման գործընթացը իրականացնել Ռուսաստանում


Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի իր դաշնակիցները Իրանին կարտոնեն սահամանափակ միջուկային գործունեություն ծավալել՝ պայմանով, որ ուրանի հարստացման գործընթացը կատարվի Ռուսաստանում՝ հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը:

Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այս առաջարկին պատախան տալու համար Իրանին երկու շաբաթ ժամանակ է տվել, իսկ Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԷՄ) նախագահ Մոհամմեդ Էլ-Բարադեյին խոստացել է Միացյալ Նահանգների ու Եվրոպայի պաշտոնյաների առաջարկը փոխանցել Իրանին:

Միջազգային հանրությունը ուրանի հարստացման գործունեությունը համարում է անօրինական, քանի որ հարստացված ուրանը կարող է կիրառվել եւ’ ատոմակայաններում իբրեւ վառելիք, եւ’ որպես միջուկային սպառազինության հումք:

Այս ամիս ՄԷՄ կազմակերպության գործադիր տնօրենները կրկին ժողով են գումարելու՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրերի հարցը: Իրանը վստահություն է հայտնել, որ երկրի միջուկային ծրագրերի մասին կազմակերպության նոյեմբերյան զեկույցը դրական է լինելու:

Միացյալ Նահանգները, փաստորեն, պատասխան է սպասում Իրանից մինչեւ Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպության տնօրենների խորհրդի նիստը: Պետքարտուղարությունը որեւէ մեկնաբանությամբ առայժմ չի արել:

Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG