Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ընդդիմությունը որոշել է բողոքի ցույցերը դարձնել մշտական


Չորեքշաբթի օրը Բաքվի «Հաղթանակ» հրապարակում հավաքված շուրջ 15 հազար ցուցարարները խաղաղ կերպով լքել են հրապարակը այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, թե դիմել են Բաքվի իշխանություններին՝ արտոնելու նոյեմբերի 12-ի հանրահավաքը:

«Մենք ձեզ կասենք՝ երբ անհրաժեշտ կլինի վրաններ խփել», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ամբիոնից ցուցարարներին է դիմել «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը՝ ավելացնելով, թե «ընդդիմությունը իր համար ընտրել է բողոքի մշտական ակցիաների մոդելը՝ ինչպես դա եղավ Կիեւի Մայդանում եւ բերեց նախագահ Կուչմայի կառավարության տապալմանը»:

«Մենք պետք է ցույց տանք ողջ աշխարհին, որ ի զորու ենք խաղաղ պայքար վարել: Մեր ուժը հենց խաղաղ պայքարի, ժողովրդավարական մեթոդների մեջ է», - նշել է «Մուսավաթ»-ի առաջնորդներից Արիֆ Գաջիլին:

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ էլ, ըստ «Ֆրանսպրես»-ի, հորդորել է ժողովրդին մոբիլիզացվել այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները չեղյալ հայտարարել նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքները, որոնք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ճանաչվել էին «ժողովրդավարության նորմերին չհամապատասխանող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG