Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսով շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւին՝ Միլլի Մեջլիսի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյքունքները «կծառայեն Ադրբեջանում ժողովրդավարության ու կայունության հետագա ամրապնդմանը՝ ի շահ բարեկամ ադրբեջանական ժողովրդի բարեկեցությանը»:

«Կողմերը արտահայտել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմապլան համագործակցությունը մեծապես ամրապնդելու մտադրություն», - նշել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը:

Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ երկուշաբթի օրը բաձրաձայնել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Պաշտոնական Մոսկվան արձանագրել է որոշ խախտումներ, սակայն դրանք բավարար չեն ընտրությունների արդյունքը կասկածի տակ առնելու համար»:

Փոպարենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ էր առել ԵԱՀԿ գնահատականը եւ դիտորդական առաքելության անկողմնակալությունն ըդհանրապես: Լավրովը ԵԱՀԿ-ն համարել էր «անհետեւողական կառույց» եւ նորից պնդել, որ «անհրաժեշտ է վերանայել այդ կազմակերպության կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG