Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ի փոխանցմամբ, «ԱրմենՏել»-ի որոշ բաժիններ պատրաստվում են դիմել գործադուլի եւ այդ նպատակով ձեւավորել են գործադուլային կոմիտե:

«Հայ-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը նոյեմբերի 11-ից 17-ը աշխատանքային այցով գտնվելու է Իրանի Իսլամական Հանարպետությունում եւ հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այսպիսով, Թումանյանը կդառնա առաջին հայ պաշտոնյան, ով հանդիպում կունենա նախագահ Ահմեդինեժադի հետ: Հատաքրքիր է, որ դա տեղի կունենա Իրանի նախագահի հայտնի հայտարության հետ կապված միջազգային սկանդալի ծավալման շրջանում», - ընդգծում է թերթը՝ հավելելով, թե «Արտաշես Թումանյանը նախագահ Ահմեդինաժադին է հանձնելու նախագահ Քոչարյանի ուղերձը»:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով, ներկայումս Ռուսաստանում բնակվող հայերից սահմանադրական բարեփոխումենրի հանաքվեին մասնակցելու իրավունք ունեն մոտ 350-400 հազար Հայաստանի քաղաքացիներ, որոնցից 120 հազարն ունեն խորհրդային նմուշի անձնագրեր: Արմեն Սմբատյանն ասել է, որ դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ քաղաքացիները կարողանան կարճ ժամկետում փոխել անձնագրերը եւ մասնակցել ընտրություններին», - գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Թերթի փոխանցմաբ, դեսպանը հավաստիացրել է, թե «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները սահմանադրական բարեփոխումների նախագծի հավանական կողմակիցներն են, եւ նրանց մեծամասնությունը հանաքվեի ժամանակ հանդես կգա վերջինիս օգտին, քանի որ փաստաթղթում վերացված է երկքաղաքացիության արգելքը»:

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանի ներքին քաղաքական ռեսուսները բավարար չէին իշխանափոխության եւ այդ իշխախանափոխությունից հետո ժողովրդավարական համակարգեր ապահովելու համար», - «168 ժամ»-ում գնահատում է քաղաքագետ Հրաչ Գալստյանը: - «Գլոբալ խաղացողների համար Ադրբեւջանում շատ ավելի կարեւոր է կայունությունը եւ հետագա զարգացումների կանխատեսելիությունը, քան դեկլալարատիվ ժողովրդավարությունը»:

«Ադրբեջանում անցակացված խորհրդարանական ընտրությունները կանխատեսելիության առումով ամեն ինչ շատ թափանցիկ էր եւ հարավկովկասյան ներկայիս քաղաքական կոնյուկտուրայի սահմամներում, Մի բան, որ, օրիանակ՝ Հայստանում կայալիք հանրաքվեի պարագայում այնաքան էլ միանշանակ չէ», - գտնում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

Ըստ «Իրավունք»-ի, «Հայաստանի իշխանությունները ինչ-որ չափով կնդօրինակեն Իլհամ Ալիեւի քայլերը, սակայն զուգահեռները չեն կարող 100 տոկոսանոց լինել»:

«Իրավուքն»-ի փոխանցմամբ, ընդդիմադիր 17 +1 ֆորմատի ներկայացուցիչները նամակով դիմել էին Հայաստանում գտնվող դեսպանատներին՝ տեղեկացնելով, որ հեռուսատեթերն ամբողջովին փակ է «ոչ»-ի քարոզչության համար: «Արեւմտյան պետությունների դեսպանատները մտադիր չեն հրապարակավ արձագանքել դրան, սակայն անց են կացնում հեռուստաեթերի մանրակրկիտ մոնիթորինգ՝ արձանագերելով, թե փաստացի ինչքա՞ն հեռուսատաժամանակ է տրամադրվում «այո»-ին եւ «ոչ»-ին», - տեղեկացնում է թերթը:

«Չորրորդ Իշխանության» հայացքով՝ «Հանրաքվեի քարոզչությունն ընթանում է ակնհայտ է անհավասար պայմաններում, արդեն իսկ կասկածի տակ է առնվում այդ հանաքվեն իբր ժողովրդավարական չափանիշներով անցակացնելու՝ իշխանությունենրի մտադրությունը»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում նախագահի խորհրդկական Գառնիկ Իսագուլյանը շեշտադրում է. - «Եթե բնակչության իրազեկության մակարդակը բարձարացվի անհրաժեշտ աստիճանի, ժողովուրդը կողմ կքվեարկի»:

«Գոլոս Արմեմիի» թերթի մատուցմամբ, առաջիկա հանաքվեն կոալիցիային ստպել է ժամանակավորապես մոռանալ ներքին հակասությունները եւ համատեղ զբաղվել քարոզչական աշխատանքներով: - «Սակական ըննդիմադիր դաշտում ամեն ինչ չէ, որ հարթ է. այդ թեւում գործում է, պայմանական ասած, երեք ճակատ՝ սարգսյանական, գեղամյանական եւ դեմիրճյանական», - գրում է թերթը:

«Իրավունք»-ը փաստում է. - «Հանրությունը մինչեւ օրս չի կարողանում ընկալել ընդդիմության դիրքորոշումը. ընդդիմադիրների մի մասն առաջարկում է մասնակցել հնաքվեի քվեարկությանը եվ «ոչ» ասել, կամ անվավեր դարձնել քվեաթերթիկները, իսկ մյուս մասը բոյկոտի կողմակից է»: Թերթի հարցազրույցում «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նշում է. - «Կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե միասնական տեսակետ լիներ: Հասարակական ընկալումների առումով այդ փաստն ինչ-որ չափով, կարծեք, թուլացնում է ընդդիմության դիրքերը: Առավել եւս այն պարագայում, երբ իշխանակական քարոզչությունն անընդհատ այդ թույ տեղերում փորձում է սեպեր խրել»:

Ուկրաինայում Հայաստանի դեսպան, Ազգային Ժողովի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը «168 ժամ»-ում հիշում է. - «Իմ նախագահության տարիներին բոլոր հարցերը ես քննարկում էի կուլիսների ետեւում, բայց դրա մասին բարձրաձայն չէի ասում, որովհետեւ, եթե պայքարում էի ու լուծում ստանում, ինչի՞ համար պոպուլիստական խաղեր տայի: Պոպուլիզմը երկիրը, հատկապես՝ տնտեսությունը քանդող երեւույթ է»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG