Մատչելիության հղումներ

Էրդողան. «Անկարգությունները Ֆրանսիայում պետք է բոլորի համար դաս լինեն»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ շարունակվող անկարգությունները Ֆրանսիայում պետք է դաս լինեն բոլոր նրանց համար, ովքեր խախտում են մարդու իրավունքները եւ հաշվի չեն առնում կրոնական ազատությունները:

«Մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում կրոնական ազատությունների անտեսումը: Ֆրանսիայում իրադարձությունների լարվածության հարցում որոշակի դեր են խաղացել տարիներ շարունակ կուտակված խնդիրները եւ սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ կատարված սխալները», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, Թուրքիայի խորհրդարանում իր ելույթում նշել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի կարծիքով, անկարգությունների պատճառներից մեկն էլ հագուստի մեջ կրոնական պատկանելության հստակ արտահայտված տարրեր կրելու՝ Ֆրանսիայի իշխանությունների արգելք է:

«Մեքենա հրդեհելը առկա խնդիրների լուծման լավագույն ճանապարհը չէ: Մենք ցանկանում ենք, որ Փաիզում ուտափույթ կերպով վերականգնվի հանգստությունն ու սոցիալական խաղաղությունը: Հույս ունենք նաեւ, որ այդ անցանկալի իրադարձությունները չեն տարածվի Եվրոպայի մյուս քաղաքների վրա», - ասել է Թուքրիայի վարչապետը՝ «ողջամտության եւ սթափության» կոչով դիմելով Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող շուրջ 4,5 միլիոն թուրքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG