Մատչելիության հղումներ

Ուկրաինան դուրս կբերի խաղաղապահ ուժերը Իրաքից


Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն երկուշաբթի օրը Բաղդադում հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ դուրս կբերի Իրաքում խաղաղապահ ուժերի կազմում տեղակայված զորախումբը:

«Ժամանակին Ուկրաինայի խորհրդարանը կայացրել էր բարդ, սակայն ճիշտ որոշում՝ ուկաինացի զինծառայողներին ուղարկել Իրաք, որպեսզի նրանք ծառայեն այդ երկրում խաղաղության եւ անվտանգության գործին», - Իրաքի վարչապետ Իբրահիմ ալ-Ջաաֆարիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գրիցենկոն եւ ավելացրել. - «Այժմ նրանց համար եկել է տուն վերադառնալու պահը, ինչի մասին ժամանակին տեղեկացվել են Իրաքի կառավարությունն ու կոալիցիոն ուժերի հրամանատարությունը»:

Այս տարվա մարտին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստորագրել էր Իրաքից ուկրաինական զորախմբի դուրսբերման մասին որոշումը: Ուկրիանական զորախումբը Իրաք էր մեկնել 2003 թվականի օգոստոսին: Այս ընթացքում Իրաքում զոհվել է ուկրաինացի 17 խաղաղապահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG