Մատչելիության հղումներ

Հրապարակվել է «Աշխարհի երկրների անկայունության վարկանիշը»


Ամերիկյան The Fund for Peace եւ Carnegie Endowment for International Peace հետազոտական կենտրոնները հրապարակել են «Աշխարհի երկրների անկայունության վարկանիշը»՝ հաղորդում է «Washington Profile» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 12 չափորոշիչներ, որոնք կարող են այս կամ այն երկրի փլուզման պատճառ դառնալ, առաջին հերթին՝ ժողովրդագրական, տնտեսական, քաղաքան եւ ռազմական գործոնները:

Ներկայումս փլուզման վտանգի առջեւ կանգնած 20 երկրների թվում են աֆրիկյան մի շարք պետություններ, ինչպես նաեւ Իրաքը, Աֆղանստանը եւ Հյուսիսային Կորեան:

Որոշակի պայմանների դեպքում առաջիկայում փլուզման վտանգ սպառնացող հաջորդ 20 պետությունների թվում են Ուզբեկստանը (24-րդ), Ուկրաինան (38-րդ), Սիրիան, Պակիստանը եւ Եգիպտոսը:

Ցուցակում երրորդ խմբում են ընդգրկվել Բելառուսը (43-րդ), Ադրբեջանը (49-րդ) եւ Ռուսաստանը (59-րդ), ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը: Հայաստանը մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG