Մատչելիության հղումներ

Ամերիկյան Բոստոն քաղաքի միջազգային օդանավակայնի իշխանությունները երկուշաբթի օրը մանրակրկիտ զննման են ենթարկել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն, Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա մրցանակակիր Մոհամմեդ էլ Բարադեյին եւ նրա կնոջը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրները նշում են, որ «խորացված զննումը», ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Միացյալ Նահանգներում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան օդնավակայաններում արաբական անունով մարդկանց նկատմամբ հատուկ ուշադրությամբ:

Միջադեպը, աղբյուրների կայությամբ, «բավականին տխրեցրել է» Նոբելյան մրցանակակրին, ով երեքշաբթի օրը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ինքը Էլ Բարադեյին, սակայն, միջադեպը որակել է որպես «մեծ նշանակություն չունեցող թյուրիմացություն»:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը եւ նրա գլխավոր տնօրեն Մոհամմեդ Էլ Բարադեյը Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակին է արժանացել միջուկային զենքի տարածման դեմ գործադրած ջանքերի համար: Մրցանակի հանդձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին 0սլոյում: Մեկ միլիոն երեք հարյուր հազար դոլարին համարժեք մրցանակի կեսը կտրվի գործակալությանը, մյուս կեսը՝ Էլ Բարադեյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG