Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկը արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական մրցանակի


Թուրք աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկն արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակի՝ հաղորդում է գերմանական DPA գործակալությունը:

Ֆրանսիացիները Փամուկին մրցանակ են շնորհել «Ձյունը» վեպի համար, որի գործողությունը ծավալվում է Կարսում: Գլխավոր հերոսը 12-ամյա վտարանդությունից հետո հայրենիք վերադարձած թուրք բանաստեղծ է, ով հայտնվում է փոքրիկ քաղաքում ծավալվող քաղաքական իրադարձությունների հորձանուտում:

Դեկտեմբերին Ստամբուլում Փամուկը կկագնի դատարանի առջեւ՝ թուրքական դատախազության բնորոշմամբ՝ «թուրքական պետության վարկին վնաս հասցնեկլու մեղադրանքով: Ավելի վաղ նա շվեյցարական թերթերից մեկի հարցազրուցում հայտարարել էր, որ «դարասկզբին Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ»:

Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG