Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան եւ Ռեջեփ Էրդողան ենթադրյալ հանդիպումը Դանիայում չի կայանա, քանզի Հայաստանի նախագահը Դանիա չի մեկնելու:

Հայտնելով այդ մասին, «Նյու Անաթոլիան» պարբերականը մանրամասնում է, որ թե’ Թուրքիայի վարչապետը, թե’ Հայաստանի նախագահը հրավեր են ստացել մասնակցելու ՆԱՏ0-ի Խորհրդարանական վեհաժողովի 51-րդ ամենամյա նստաշրջանին, որը կայանալու է Կոպենհագենում նոյեմբերի 11-ից 15-ը, սակայն Ռեջեփ Էրդողանը ընդունել է հրավերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ:

Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր նույնպես հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանը Դանիա չի մեկնելու:

Վերջերս Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը հայտարարել էր, որ «Թուրքիայի հետ բանակցություններն անիմաստ են, քանզի Անկարան չի փոխում իր դիրքորոշումը»:

Նոյեմբերի 15-ին Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենալու ՆԱՏ0-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG