Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայանալու է եկեղեցական միջազգային կոնֆերանս


Ստամբուլում երկուշաբթի օրը մեկնարկելու է «Խաղաղություն եւ հանդուրժողականություն» թեմայով եկեղեցական միջազգային կոնֆերանսը, որի նախաձեռնողն է Ստամբուլի Տիեզերական Պատրիարք Բարդողումեոս Երկրորդը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, կոնֆերանսին մասնակցելու նպատակով Ստամբուլ է մեկնել Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդը, ով կայցելի նաեւ Թուրքիայի վրացաբնակ շրջաններ եւ կհանդիպի տեղի վրացիների հետ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ կոնֆերանսին մասնակցելու են Պոլսո Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG