Մատչելիության հղումներ

«Կասպիցի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»


Թեհրանում երկուշաբթի օրը «Կենտրոնական Ասիան եւ Կովկասը» թեմայով միջազգային կոնֆերանսում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Կասպիցի խնդիրները պետք է լուծեն կասպյան տարածաշրջանի երկրները:

«Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Կասպից ծովի տարբեր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով՝ միմյանց իրավունքները հարգելով», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, հայտարարել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ կոնֆերանսի արդյունքները «օգտակար կլինեն տարածաշրջանային համագործակցության ընդլայնման եւ խորացման համար»:

Նախօրեին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ-Ռեզա Ասեֆին հայտարարել էր, որ Իրանը աջակցում է ահաբեկչության սպառնալիքին եւ մասայական ոչնչացման զենքերի տարածման դեմ տարածաշրջանի երկրների համատեղ պայքարի նպատակով Կասպից ծովում արագ արձագանքման ուժերի ստեղծման՝ Ռուսաստանի նախաձեռնությանը:

«Կենտրոնական Ասիան եւ Կովկասը» միջազգային կոնֆերանսին, որին մասնակցում են փորձագետներ 22 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, երմանիայից, Չինաստանից, Իտալիայից, Ճապոնիայից եւ Ուզբեկստանից, քննարկվելու են նաեւ Միջին Ասիայում եւ Կովկասում վերջին մեկ տարում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG