Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հերքել է, որ իր տարածքում կան Ամերիկայի հետախուզական վարչության հատուկ բանտեր


Հայաստանը հերքել է, թե իր տարածքում կան ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի բանտեր, որտեղ հարցաքննում են Ալ-Ղաեդա ահաբեկչական ցանցի անդամներին:

Ինչպես այսօր հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, ԿՀՎ-ի գաղտնի բանտերի մասին լուրերը հերքել են «Բալթյան երկրները, ինչպես նաեւ Հայաստանը եւ Վրաստանը»:

Այս շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթը գրել էր, թե ԿՀՎ-ն գաղտնի բանտեր է ստեղծել Արեւելյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային հանրապետություններում Ալ-Ղաեդայի անդամներին հարցաքննելու համար:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երեկ պնդել էր, թե ապացույցներ կան, որ նման բանտեր գոյություն ունեն Լեհաստանի եւ Ռումինիայի տարածքում: Այդ երկրների իշխանությունները կտրականապես հերքում են այդ տեղեկությունները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG