Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի անդամ պետությունների արտգործնախարարները կքննարկեն կառույցի բարեփոխումները


Նոյեմբերի 16-17-ին Ստրասբուրգում կկայանա Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հերթական նստաշրջանը, որը քննարկելու է Եվրախորհրդի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի տեղեկացմամբ, զեկուցումով հանդես կգա Նախարարների կոմիտեի գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Դիեգո Ֆրեյտաս դու Ամարալը:

Նախարարները նստաշրջանի օրերին քննարկելու են մի շարք փաստաթղթեր, որոնց ընդունումը երկարաժամկետ հիմքի վրա կապահովի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի պահպանումը վերահսկող համակարգի արդյունավետությունը:

Նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն աշխարհում տիրող իրավիճակին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG